00:54  ,  17 մայիսի, 2017

«Մանչեսթեր Սիթիի» եւ «Արսենալի» հաղթանակները

Անգլիայի առաջնության 34-րդ տուրից տեղափոխված հանդիպումներում «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Վեստ Բրոմվիչին», «Արսենալը»՝ «Սանդերլենդին»:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» առաջնության նախավերջին խաղում հաղթեց 3:1 հաշվով: 27-րդ րոպեին բելգիացի Կեւին Դե Բրույնեի փոխանցումից հետո հաշիվը բացեց բրազիլացի Գաբրիել Ժեզուսը, իսկ երկու րոպե անց արդն Դե Բրույնեն արդյունավետ օգտագործեց Ժեզուսի փոխանցումը: Երկրորդ խաղակեսում դաշտի տերերի երրորդ գոլը խփեց կոտդիվուարցի Յայա Տուրեն: Հյուրերը պատասխանեցին վերջնամասում ուելսցի Հալ Ռոբսոն-Կանուի գոլով:

Ֆրանսիացի Արսեն Վենգերի գլխավորած «Արսենալը» «Սանդերլենդին» հաղթեց 2:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ չիլիացի Ալեքսիս Սանչեսը:

«Մանչեսթեր Սիթին» 75 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Լիվերպուլը» 73 միավորով չորրորդն է, «Արսենալն» ունի 72 միավոր եւ 5-րդ տեղում է:

Մայիսի 21-ին կայանալիք վերջին տուրում «Արսենալը» կընդունի «Էվերտոնին», «Լիվերպուլը»՝ «Միդլսբրոյին», «Մանչեսթեր Սիթին» կհյուրընկալվի «Ուոթֆորդին»:

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուրից տեղափոխված

«Արսենալ» - «Սանդերլենդ»՝ 2:0

Ալեքսիս Սանչես, 72, 81

«Մանչեսթեր Սիթի» - «Վեստ Բրոմվիչ»՝ 3:1

Գաբրիել Ժեզուս, 27,  Կեւին Դե Բրույնե, 29, Յայա Տուրե, 57 – Հալ Ռոբսոն-Կանու, 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով