Մելդոնիումի օգտագործման համար որակազրկման ավարտից հետո Շտուտգարտի մրցաշարում կորտ վերադարձած 30-ամյա ռուսաստանցի Մարիա Շարապովան Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոսի» մրցաշարի կազմակերպիչներից մասնակցության հատուկ հրավեր կամ սպիտակ քարտ չի ստացել:
«Այդպիսի հրավեր ստանում են վնասվածքից հետո, բայց դոպինգային պատմությունից հետո չի լինում: Այս որոշումը կարող է հիասթափեցնել Շարապովային եւ նրա երկրպագուներին, բայց խաղի պաշտպանությունը իմ առաքելությունն է»,- օնլայն ասուլիսում հայտարել է Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահը:
Շարապովան այժմ հանդես է գալիս Հռոմի մրցաշարում եւ դուրս է եկել երկրորդ շրջան:
Ռուսաստանցի մարզուհին Ֆրանսիայի բաց առաջնության կրկնակի չեմպիոն է: Այս տարի մրցաշարը Փարիզում կանցկացվի մայիսի 22-ից հունիսի 11-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի