22:43 16 մայիսի, 2017Մելդոնիումի օգտագործման համար որակազրկման ավարտից հետո Շտուտգարտի մրցաշարում կորտ վերադարձած 30-ամյա ռուսաստանցի Մարիա Շարապովան Մեծ սաղավարտի «Ռոլան Գարոսի» մրցաշարի կազմակերպիչներից մասնակցության հատուկ հրավեր կամ սպիտակ քարտ չի ստացել:
«Այդպիսի հրավեր ստանում են վնասվածքից հետո, բայց դոպինգային պատմությունից հետո չի լինում: Այս որոշումը կարող է հիասթափեցնել Շարապովային եւ նրա երկրպագուներին, բայց խաղի պաշտպանությունը իմ առաքելությունն է»,- օնլայն ասուլիսում հայտարել է Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի նախագահը:
Շարապովան այժմ հանդես է գալիս Հռոմի մրցաշարում եւ դուրս է եկել երկրորդ շրջան:
Ռուսաստանցի մարզուհին Ֆրանսիայի բաց առաջնության կրկնակի չեմպիոն է: Այս տարի մրցաշարը Փարիզում կանցկացվի մայիսի 22-ից հունիսի 11-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.