14:55  ,  15 մայիսի, 2017

Կերբերը դարձյալ շրջանցել է Սերենա Ուիլյամսին, Նադալը՝ չորրորդ ռակետ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) մայիսի 15-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել բրիտանացի Էնդի Մարեյը, իսկ Մադրիդի մրցաշարի հաղթողի տիտղոսը նախօրեին նվաճած Ռաֆայել Նադալը բարձրացել է չորրորդ տեղ: Կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար է դարձել գերմանացի Անժելիկա Կերբերը, որը շրջանցել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսին:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - 10 360 միավոր
2 (2). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 6845
3 (3). Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա) - 5605
4 (5). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 5195
5 (4). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 5035
6 (6). Միլոշ Ռաոնիչ (Կանադա) - 4180
7 (9). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 4035
8 (7). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 3735
9 (8). Կեյ Նիսիկորի (Ճապոնիա) - 3470
10 (10). Դավիդ Գոֆեն (Բելգիա) - 3055

54 (42). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 860

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (2). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 7035
2 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - 6110
3 (3). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 6010
4 (8). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 5205
5 (5). Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա) - 4480
6 (6). Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) - 4330
7 (4). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 4287
8 (9). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) - 4260
9 (7). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) - 4195
10 (11). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 3915

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում