Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, հաղորդում է իսպանական Marca-ն: Արքայական ակումբի ղեկավարությունն ու ֆրանսիացի մասնագետն արդեն հասել են համաձայնության: Պաշտոնական հրապարակումը կլինի մրցաշրջանի ավարտից հետո:
44-ամյա մարզիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը: 1.5 տարվա ընթացքում «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը, աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը:
Հունիսի 3-ին մադրիդյան ակումբը Թուրինի «Յուվենտուսի» հետ կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը: «Ռեալը» մոտ է նաեւ Իսպանիայի չեմպիոնի կոչմանը, որը չի նվաճել արդեն հինգ տարի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի