16:29 13 մայիսի, 2017Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, հաղորդում է իսպանական Marca-ն: Արքայական ակումբի ղեկավարությունն ու ֆրանսիացի մասնագետն արդեն հասել են համաձայնության: Պաշտոնական հրապարակումը կլինի մրցաշրջանի ավարտից հետո:
44-ամյա մարզիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը: 1.5 տարվա ընթացքում «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը, աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը:
Հունիսի 3-ին մադրիդյան ակումբը Թուրինի «Յուվենտուսի» հետ կվիճարկի Չեմպիոնների լիգայի գավաթը: «Ռեալը» մոտ է նաեւ Իսպանիայի չեմպիոնի կոչմանը, որը չի նվաճել արդեն հինգ տարի:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.