12:08  ,  12 մայիսի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Ստոքհոլմ, մենք գալիս ենք

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Եվրոպայի լիգայի եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ստոքհոլմ, մենք գալիս ենք: Ինչպիսի թիմային ջանքեր գործադրեցինք այս երեկո: Տիտղոսը նվաճելու եւս մեկ պայքար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում անգլիական ակումբը 2 խաղերի արդյունքում հաղթեց Վիգոյի «Սելտային» (1:0, 1:1): Մայիսի 24-ին Ստոքհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում կայանալիք եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի Ամստերդամի «Այաքսը»: Հոլանդական ակումբը եվրագավաթների եզրափակիչում նախորդ անգամ խաղացել է 1996-ին:

Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news