11:28  ,  12 մայիսի, 2017

«Սան Անտոնիոն» դուրս թողեց «Հյուսթոնին», օրվա լավագույն դրվագները

«Սան Անտոնիոն» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երրորդ մասնակիցը: 1/4 եզրափակիչի 6-րդ խաղում «Սան Անտոնիոն» հյուրընկալվելիս 114:75 հաշվով հաղթեց «Հյուսթոնին»՝ շարքի հաշիվը դարձնելով 4:2:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Լամարկուս Օլդրիջը, որը հյուրերի կազմում վաստակել է 34 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Հյուսթոնի» խաղացող Կլինտ Կապելայի բլոք-շոթը:

Եզրափակիչի ուղեգիրը «Սան Անտոնիոն» կվիճարկի փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտի» հետ: Կիսաեզրափակիչում է նաեւ NBA-ի գործող չեմպիոն «Քլիվլենդը», որը սպասում է «Բոստոն» - «Վաշինգտոն» զույգի հաղթողին:

NBA, փլեյ-օֆֆ

«Հյուսթոն»  «Սան Անտոնիո»՝ 75:114 (24:31, 18:30, 22:26, 11:27)

Շարքի հաշիվը՝ 2:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում