16:50  ,  11 մայիսի, 2017

1 միլիոն դոլար՝ 4.5 ժամ Ռոնալդուի հետ անցկացնելու համար

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ունի լրացուցիչ եկամուտի աղբյուր: 1 միլիոն 152 հազար դոլարի դիմաց հնարավոր է 4.5 ժամ անցկացնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ:

Այդ վարձատրության դիմաց հնարավոր է ֆուտբոլիստից ստանալ ինքնագրերով հինգ մարզաշապիկ, լուսանկարվել նրա հետ, այդ մասին երկու անգամ հիշատակել սոցիալական ցանցերում: Բացի այդ լուսանկարը կարելի է մեկ օր օգտագործել տարածաշրջանային գովազդում, հաղորդում է Mirror-ը:

Նշվում է, որ Ռոնալդուի այդ ծառայություններից օգտվել են Սաուդյան Արաբիայի, Չինաստանի եւ Ճապոնիայի ընկերություններ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news