16:50 11 մայիսի, 2017Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ունի լրացուցիչ եկամուտի աղբյուր: 1 միլիոն 152 հազար դոլարի դիմաց հնարավոր է 4.5 ժամ անցկացնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ:
Այդ վարձատրության դիմաց հնարավոր է ֆուտբոլիստից ստանալ ինքնագրերով հինգ մարզաշապիկ, լուսանկարվել նրա հետ, այդ մասին երկու անգամ հիշատակել սոցիալական ցանցերում: Բացի այդ լուսանկարը կարելի է մեկ օր օգտագործել տարածաշրջանային գովազդում, հաղորդում է Mirror-ը:
Նշվում է, որ Ռոնալդուի այդ ծառայություններից օգտվել են Սաուդյան Արաբիայի, Չինաստանի եւ Ճապոնիայի ընկերություններ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.