Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ֆուտբոլային որակների եւ հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին:
«Շատ բան եմ ժառանգել հորիցս, բայց կարծում եմ, որ նա ավելի արագ էր: Նա ուներ հզոր հարված եւ ավելի լավ գոլային «հոտառություն»: Կարծում եմ՝ ես տարբերվում նրանից, եւ մեզ համեմատելն անիմաստ է:
Կարեւոր չէ, թե ինչ որակներ ես ժառանգել բնությունից: Կարեւոր է, որ քրտնաջան աշխատես դրանց ուղղությամբ: Այդ դեպքում տաղանդը կլինի աջակցություն, իսկ եթե չաշխատեց, ոչինչ չի ստացվի:
Պրեմյեր լիգայում ես բարելավել եմ արագությունս, դարձել այլ խաղացող դաշտում: Փորձում եմ լինել գազան, հրեշ: Պայքարում եմ ցանկացած գնդակի համար եւ կռվում ամբողջ ուժով: Սակայն դաշտի սահմաններից դուրս ես հանգիստ եմ՝ առանց ագրեսիվության»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ Համլետ Մխիթարյանը ֆուտբոլային կարիերայի տարիներին խաղացել է Երեւանի «Արարատում», «Կոտայքում» ու ֆրանսիական «Վալանսում»: Ծանր հիվանդության պատճառով նա մահացել է 33 տարեկանում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի