10:49 11 մայիսի, 2017Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ֆուտբոլային որակների եւ հոր՝ Համլետ Մխիթարյանի մասին:
«Շատ բան եմ ժառանգել հորիցս, բայց կարծում եմ, որ նա ավելի արագ էր: Նա ուներ հզոր հարված եւ ավելի լավ գոլային «հոտառություն»: Կարծում եմ՝ ես տարբերվում նրանից, եւ մեզ համեմատելն անիմաստ է:
Կարեւոր չէ, թե ինչ որակներ ես ժառանգել բնությունից: Կարեւոր է, որ քրտնաջան աշխատես դրանց ուղղությամբ: Այդ դեպքում տաղանդը կլինի աջակցություն, իսկ եթե չաշխատեց, ոչինչ չի ստացվի:
Պրեմյեր լիգայում ես բարելավել եմ արագությունս, դարձել այլ խաղացող դաշտում: Փորձում եմ լինել գազան, հրեշ: Պայքարում եմ ցանկացած գնդակի համար եւ կռվում ամբողջ ուժով: Սակայն դաշտի սահմաններից դուրս ես հանգիստ եմ՝ առանց ագրեսիվության»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ Համլետ Մխիթարյանը ֆուտբոլային կարիերայի տարիներին խաղացել է Երեւանի «Արարատում», «Կոտայքում» ու ֆրանսիական «Վալանսում»: Ծանր հիվանդության պատճառով նա մահացել է 33 տարեկանում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.