21:17  ,  8 մայիսի, 2017

Ծանրամարտի Հայաստանի հավաքականները մեկնել են Ուկրաինա

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց, կանանց եւ երիտասարդական հավաքականներն մեկնել են Ուկրաինա՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու։

Ծանրորդները պատրաստվում են մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի առաջնություններին, հաղորդում է armnoc.am-ը։

Հավաքականների գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանը եւ Արտաշես Ներսիսյանը թիմերի կազմերում ընդգրկել են Սիմոն Մարտիրոսյանին, Անդրանիկ Կարապետյանին, Գոռ Մինասյանին, Ռուբեն Ալեքսանյանին, Սամվել Գասպարյանին, Արմեն Գրիգորյանին, Կարեն Մարգարյանին, Կարեն Ավագյանին, Հրայր Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին, Ժորժ Եղիկյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Սոնա Պողոսյանին, Արփինե Դալալյանին, Տաթեւ Հակոբյանին եւ Աննա Գովելյանին։

Ծանրորդներն Ուկրաինայում կմարզվեն մինչեւ մայիսի 26-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում