23:11  ,  7 մայիսի, 2017

Հայաստանի առաջնություն. Եզրափակիչում կհանդիպեն «Լեոն» ու «Չարբախը»

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն «Լեո» եւ «Չարբախ» թիմերը:

Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Չարբախը» 7:3 հաշվով հաղթել է ՎՊՀ-ին, իսկ «Լեոն» 14:3 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Գյումրիի» նկատմամբ:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Չարբախը» հաղթել էր 8:3 հաշվով, իսկ «Լեոն» խփել էր 15 անպատասխան գոլ:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում