«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լոնդոնի «Արսենալի» դեմ հանդիպումից առաջ նշել է, որ առաջիկա մրցակցի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ ոչ մի խնդիր չունի:
«Արսենալը» «Մանչեսթեր Յունայթեդին» կընդունի Անգլիայի առաջնության 36-րդ տուրում: Վենգերը նախորդ օրը Մոուրինյոյի հետ հարաբերությունների մասին հայտարարել էր, որ «հարգում են իրար»:
«Ոչ մի խնդիր չունեմ Վենգերի հետ: «Օլդ Տրաֆորդում» մեր նախորդ հանդիպումից առաջ եւ հետո ես սեղմեցի նրա ձեռքը: Նույնը արեցինք նաեւ մամուլի ասուլիսի սրահում: Եթե խաղաղություն է հաստատված, ապա ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ես մեծ տղա եմ, որն ամբողջ կյանքն անցկացրել է ֆուտբոլում: Գիտեմ, որ երբ խաղադաշտում ծագում են խնդիրներ, դրանք արդեն հաջորդ օրը խնդիրներ չեն»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Sun-ը:
«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի