20:46 5 մայիսի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լոնդոնի «Արսենալի» դեմ հանդիպումից առաջ նշել է, որ առաջիկա մրցակցի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ ոչ մի խնդիր չունի:
«Արսենալը» «Մանչեսթեր Յունայթեդին» կընդունի Անգլիայի առաջնության 36-րդ տուրում: Վենգերը նախորդ օրը Մոուրինյոյի հետ հարաբերությունների մասին հայտարարել էր, որ «հարգում են իրար»:
«Ոչ մի խնդիր չունեմ Վենգերի հետ: «Օլդ Տրաֆորդում» մեր նախորդ հանդիպումից առաջ եւ հետո ես սեղմեցի նրա ձեռքը: Նույնը արեցինք նաեւ մամուլի ասուլիսի սրահում: Եթե խաղաղություն է հաստատված, ապա ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ես մեծ տղա եմ, որն ամբողջ կյանքն անցկացրել է ֆուտբոլում: Գիտեմ, որ երբ խաղադաշտում ծագում են խնդիրներ, դրանք արդեն հաջորդ օրը խնդիրներ չեն»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է The Sun-ը:
«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա մայիսի 7-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.