14:07  ,  5 մայիսի, 2017

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ:

Պորտուգալացի հարձակվողը ստացել է ձայների 82 տոկոսը եւ առաջ անցել իր միակ մրցակցից՝ Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի ռմբարկու Գոնսալո Իգուաինից (18 տոկոս):

Հիշեցնենք, որ Ռոնալդուի հեթ-տրիկ շնորհիվ «Ռեալը» 3:0 հաշվով հաղթել էր Մադրիդի «Աթլետիկոյին», իսկ Իգուաինի 2 գոլերը «Յուվենտուսին» հաղթանակ էին բերել «Մոնակոյի» դեմ արտագնա խաղում՝ 2:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում