23:30  ,  3 մայիսի, 2017

Չեմպիոնների լիգա. Իգուաինի գոլի շնորհիվ «Յուվենտուսը» հաղթում է Մոնակոյում (առաջին խաղակես)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվել է Ֆրանսիայի առաջնության առաջատար «Մոնակոյին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով:

29-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի կրնկով հետ փոխանցումից հետո արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը գրավեց դաշտի տերերի դարպասը:

Թուրինի «Յուվենտուսի» 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իտալական թիմի մեկնարկային կազմում դուրս գալով «Մոնակոյի» դեմ կիսաեզրափակիչի առաջին խաղին՝ 100-րդ հանդիպումն է անցկացնում Չեմպիոնների լիգայում: Նա առաջինն է, ով Չեմպիոնների լիգայի 100 հանդիպում է անցկացնում «Յուվենտուսի» կազմում:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում, առաջին խաղակես

«Յուվենտուս» - «Մոնակո»՝ 1:0

Գոնսալո Իգուաին, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում