«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է մրցաշրջանի վերջնամասում բարդ օրացույցի մասին:
«Եթե հաղթահարենք «Սելտայի» արգելքը, ապա մայիսի 24-ին պետք է խաղանք Եվրոպայի լիգայի եզրափակիչում: Սակայն մայիսի 21-ին մենք Պրեմյեր լիգայում հանդիպելու ենք «Քրիսթալ Փելասին»: Այդ ժամանակ մենք կունենանք բարդ օրացույց: Հնարավոր է, որ «Քրիսթալ Փելասի» դեմ կխաղա մեր երիտասարդական թիմը (Մ-23):
Հուսով եմ, որ վերջին տուրից առաջ «Քրիսթալ Փելասը» լուծած կլինի բոլոր խնդիրները, հակառակ դեպքում մեզ համար բարդ կլինի»,- մարզիչի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Վիգոյի «Սելտայի» միջեւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղը կկայանա մայիսի 4-ին Իսպանիայում, իսկ պատասխան հանդիիպումը՝ մեկ շաբաթ անց Անգլիայում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի