12:41 2 մայիսի, 2017«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է մրցաշրջանի վերջնամասում բարդ օրացույցի մասին:
«Եթե հաղթահարենք «Սելտայի» արգելքը, ապա մայիսի 24-ին պետք է խաղանք Եվրոպայի լիգայի եզրափակիչում: Սակայն մայիսի 21-ին մենք Պրեմյեր լիգայում հանդիպելու ենք «Քրիսթալ Փելասին»: Այդ ժամանակ մենք կունենանք բարդ օրացույց: Հնարավոր է, որ «Քրիսթալ Փելասի» դեմ կխաղա մեր երիտասարդական թիմը (Մ-23):
Հուսով եմ, որ վերջին տուրից առաջ «Քրիսթալ Փելասը» լուծած կլինի բոլոր խնդիրները, հակառակ դեպքում մեզ համար բարդ կլինի»,- մարզիչի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Վիգոյի «Սելտայի» միջեւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղը կկայանա մայիսի 4-ին Իսպանիայում, իսկ պատասխան հանդիիպումը՝ մեկ շաբաթ անց Անգլիայում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.