Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է, որ հետ է վերցնում կարիերան ավարտելու մասին հայտարարությունը: Ավելի վաղ 39-ամյա իտալացին հայտարարել էր, որ եթե գոլ բաց չթողնի «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղերում (3:0, 0:0), կավարտի կարիերան:
«Ես խոստացել էի մրցաշրջանի վերջում ավարտել կարիերաս, եթե 2 «չոր» հանդիպում անցկացնեմ «Բարսելոնայի» դեմ: Այդ մասին հայտնել էի ակումբի նախագահ Անդրեա Անյելիին: Նա պատասխանեց, որ երբեմն մենք հիմարություններ ենք ասում: Նա ինձ հորդորեց չանհանգստանալ եւ շարժվել առաջ: Այնպես որ ստիպված եմ հետ վերցնել խոստումս: Նախագան ունի ավելի մեծ փորձ, քան ես, եւ նա ինձ խորհուրդ տվեց»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ Բուֆոնը 1995-2001-ը խաղացել է իտալական «Պարմայում», որից տեղափոխվել է «Յուվենտուս»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի