10:20 1 մայիսի, 2017Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է, որ հետ է վերցնում կարիերան ավարտելու մասին հայտարարությունը: Ավելի վաղ 39-ամյա իտալացին հայտարարել էր, որ եթե գոլ բաց չթողնի «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի խաղերում (3:0, 0:0), կավարտի կարիերան:
«Ես խոստացել էի մրցաշրջանի վերջում ավարտել կարիերաս, եթե 2 «չոր» հանդիպում անցկացնեմ «Բարսելոնայի» դեմ: Այդ մասին հայտնել էի ակումբի նախագահ Անդրեա Անյելիին: Նա պատասխանեց, որ երբեմն մենք հիմարություններ ենք ասում: Նա ինձ հորդորեց չանհանգստանալ եւ շարժվել առաջ: Այնպես որ ստիպված եմ հետ վերցնել խոստումս: Նախագան ունի ավելի մեծ փորձ, քան ես, եւ նա ինձ խորհուրդ տվեց»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք, որ Բուֆոնը 1995-2001-ը խաղացել է իտալական «Պարմայում», որից տեղափոխվել է «Յուվենտուս»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.