21:49  ,  28 ապրիլի, 2017

Արթուր Ալեքսանյանը պատրաստ կլինի Եվրոպայի առաջնությանը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կկարողանա մասնակցել Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի մայիսի 5-ից 7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում, Այդ մասին հայտնել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը (armnoc.am):

98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը մարզման ժամանակ ստացել էր ծնկի վնասվածք:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այժմ մարզվում է բելառուսական Ստայկիում: Թիմը մրցավայր կմեկնի մայիսի 4-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում