20:11  ,  28 ապրիլի, 2017

Գվարդիոլան, Կոնտեն ու Սիմեոնեն՝ աշխարհի լավագույն մարզիչների եռյակում

Ֆրանսիական հեղինակավոր lequipe.fr-ն հրապարակել է համաշխարհային ֆուտբոլի լավագույն մարզիչների դասակարգման իր վարկածը՝ առաջին եռյակում ընդգրկելով անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, Լոնդոնի «Չելսիի» իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեին եւ Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի մարզիչ Դիեգո Սիմեոնեին:

Տասնյակում են նաեւ իտալացի Կարլո Անչելոտին («Բավարիա»), պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն («Մանչեսթեր Յունայթեդ»), իտալացի Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս»), գերմանացի Յոահիմ Լյովը (Գերմանիայի հավաքական), ֆրանսիացի Զինեդին Զիդանը («Ռեալ»), պորտուգալացի Լեոնարդու Ժարդիմը («Մոնակո») եւ գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում