20:11 28 ապրիլի, 2017Ֆրանսիական հեղինակավոր lequipe.fr-ն հրապարակել է համաշխարհային ֆուտբոլի լավագույն մարզիչների դասակարգման իր վարկածը՝ առաջին եռյակում ընդգրկելով անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, Լոնդոնի «Չելսիի» իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեին եւ Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի մարզիչ Դիեգո Սիմեոնեին:
Տասնյակում են նաեւ իտալացի Կարլո Անչելոտին («Բավարիա»), պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն («Մանչեսթեր Յունայթեդ»), իտալացի Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս»), գերմանացի Յոահիմ Լյովը (Գերմանիայի հավաքական), ֆրանսիացի Զինեդին Զիդանը («Ռեալ»), պորտուգալացի Լեոնարդու Ժարդիմը («Մոնակո») եւ գերմանացի Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.