16:12  ,  28 ապրիլի, 2017

Խոսեպ Գվարդիոլա. «Մանչեսթեր Յունայթեդն» ունի տաղանդավոր խաղացողներ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ գոլազուրկ ոչ ոքին Անգլիայի առաջնության 26-րդ տուրից տեղափոխված խաղում:

«Չենք կարող մոռանալ, թե ինչ թիմի դեմ էինք խաղում: Մրցակիցը ստեղծեց 2 գոլային պահ: Ես գոհ եմ: Գիտեմ, թե որքան բարդ է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Նրանք ունեն տաղանդավոր խաղացողներ:

Այժմ յուրաքանչյուր խաղ եզրափակիչի պես է մեզ համար: Առջեւում բարդ հանդիպումներ ենք, եւ մենք գիտենք, որ դրանցում չհաղթելը տարբերակ չէ մեզ համար: Ցանկացած հանդիպում կարեւոր է»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ մանչեսթերյան դերբիում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում հանդես էր եկել 85 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում