Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշում են կայացրել 30 րոպեով կրճատել բացման արարողությունը, տեղեկացնում է The Sun-ը:
Նման որոշում է կայացվել, քանի որ բացման արարողության փորձերը ցույց են տվել, որ այն նախատեսվածից շատ ավելի երկար է տեւում: Բացման արարողությունից դուրս է հանվել հեծանիվներով շոուն:
Բացման արարողությունը նախատեսված է երեք ժամ: Այն կսկսվի տեղի ժամանկով 21:00-ին: Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը կմասնակցի մոտ 20 հազար մարդ: Շոուի ընթացքում կօգտագործվի 23 հազար հագուստ:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կկայանան հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում