21:19  ,  27 ապրիլի, 2017

Լիոնել Մեսի. Միայն մեկ անգամ եմ մարզաշապիկ խնդրել խաղից հետո

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոստովանել է, որ կարիերայի ընթացքում միայն մեկ անգամ է խաղից հետո խնդրել փոխանակվել մարզաշապիկներով:

«Ես սովորաբար այլ խաղացողներից մարզաշապիկ չեմ խնդրում: Միայն մեկ անգամ եմ խնդրել՝ Զինեդին Զիդանից:

Գուտին երկու անգամ է ինձնից խնդրել մարզաշապիկ: Ես չեմ մերժում, երբ խնդրում են»,- Մեսիի խոսքը մեջբերում է somosinvictos-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում