22:50  ,  26 ապրիլի, 2017

Հսկայական պաստառ «Կամպ Նոու» ստադիոնում՝ Մեսիի 500 գոլի պատվին (ֆոտո)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Բարսելոնա» - «Օսասունա» հանդիպման ընթացքում «Կամպ Նոու» ստադիոնում երկրպագուները կախել են հսկայական պաստառ՝ կատալոնական ակումբում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի 500 գոլի պատվին:

Այս խաղում Մեսին դարձել է դուբլի հեղինակ: Ընթանում է երկրորդ խաղակեսը, «Բարսելոնան» հաղթում է 4:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում