11:33  ,  26 ապրիլի, 2017

Ռասել Ուեստբրուկի 47 միավորները չօգնեցին «Օկլահոմային», «Հյուսթոնը» հաջորդ փուլում է

«Հյուսթոնը» դուրս թողեց «Օկլահոմային» եւ նվաճեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառորդ եզրափակիչի ուղեգիր: 1/8 եզրափակիչի 5-րդ խաղում «Հյուսթոնը» տնային հաղթանակ տարավ 105:99 հաշվով՝ շարքի հաշիվը դարձնելով 4:1:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկը, որը հավաքել է 47 միավոր: «Հյուսթոնի» կազմում ամենաարդյունավետը Ջեյմս Հարդենն էր՝ 34 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Հյուսթոնի» խաղացող Էրիկ Գորդոնի մասնակցությամբ դրվագը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարել էին նաեւ NBA-ի գործող չեմպիոն «Քլիվլենդը» եւ փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը»:

NBA, փլեյ-օֆֆ

«Հյուսթոն»«Օկլահոմա»՝ 105:99 (16:22, 35:22, 21:33, 33:22)

Շարքի հաշիվը՝ 4:1

«Սան Անտոնիո»«Մեմֆիս»՝ 116:103 (23:23, 32:26, 32:27, 29:27)

Շարքի հաշիվը՝ 3:2

«Կլիպերս» «Յուտա»՝ 92:96 (21:19, 22:27, 15:18, 34:32)

Շարքի հաշիվը՝ 2:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում