19:43  ,  25 ապրիլի, 2017

Ավդալյանի, Ղազարյանի, Մարիկյանի եւ Բադալյանի գոլերը

Ուկրաինայի երկրորդ լիգայի առաջնության 25-րդ տուրում «Արսենալ-Կիեւվշչինան» արտագնա խաղում 1:1 հաշվով է խաղացել «Կրեմենի» հետ: Հյուրերի գոլը տուգանայինից խփել է Երեւանի «Արարատի» եւ Արեւմտյան Հայաստանի նախկին հարձակվող, 23-ամյա Թամազ Ավդալյանը:

Գերմանիայի առաջնության ռեգիոնալ լիգայի հերթական տուրում «Էլվերսբերգ-2»-ը հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել է «Կվիրշիդին»: Հյուրերի կազմում աչքի են ընկել Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հարձակվող Դավիթ Ղազարյանը եւ Գյումրիի «Շիրակի» եւ Հայաստանի մինչեւ 23 տարեկանների հավաքականի նախկին խաղացող, 23-ամյա պաշտպան Դավիթ Մարիկյանը:

Ավստրիայի առաջնության ռեգիոնալ լիգայի հերթական տուրում «Յունիոն Նոյհոֆենը» տանը 3:1 հաշվով հաղթել է «Հոֆշտետեն-Գրյունաուին»: Դաշտի տերերի երկրորդ գոլը խփել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, 26-ամյա հարձակվող Գեւորգ Բադալյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում