14:09  ,  25 ապրիլի, 2017

«Ինտերը» Դիեգո Սիմեոնեին առաջարկել է ընտրել իր աշխատավարձի չափը

Իտալական «Ինտերը» շարունակում է Մադրիդի «Աթլետիկոն» գլխավորող Դիեգո Սիմեոնեին ձեռք բերելու փորձերը:

Միլանյան ակումբի ղեկավարներն արգենտինացի մասնագետին առաջարկել են 4 տարվա պայմանագիր, որի համաձայն՝ նա կարող է առաջարկել իր աշխատավարձի չափը: Բացի այդ, Սիմեոնեին մեծ գումար կտրամադրվի տրանսֆերների համար, գրում է  Corriere dello Sport-ը:

«Աթլետիկոյում» մարզիչի ապագան կախված է Չեմպիոնների լիգայից, որի կիսաեզրափակիչում իսպանական ակումբը հանդիպելու է Մադրիդի «Ռեալին»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում