10:10  ,  25 ապրիլի, 2017

«Ռեալում» Զիդանին կարող է փոխարինել Յոահիմ Լյովը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե տիտղոս չնվաճի այս մրցաշրջանում, գրում է AS-ը:

Այդ դեպքում Արքայական ակումբի ղեկավարությունը կփորձի պայմանագիր կնքել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի հետ: Գերմանացի մասնագետը մինչեւ 2020 թվականը պայմանագիր ունի Բունդեսթիմի հետ:

Հիշեցնենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում խաղալու է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրից հետո «Բարսելոնայի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում