10:10 25 ապրիլի, 2017Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե տիտղոս չնվաճի այս մրցաշրջանում, գրում է AS-ը:
Այդ դեպքում Արքայական ակումբի ղեկավարությունը կփորձի պայմանագիր կնքել Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի հետ: Գերմանացի մասնագետը մինչեւ 2020 թվականը պայմանագիր ունի Բունդեսթիմի հետ:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում խաղալու է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ Իսպանիայի առաջնության 33-րդ տուրից հետո «Բարսելոնայի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.