13:31  ,  23 ապրիլի, 2017

Կարիի արդյունավետությունն օգնեց «Գոլդեն Սթեյտին», Գազոլի հաղթական նետումը՝ օրվա լավագույն դրվագ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի երրորդ խաղում փոխչեմպիոն «Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 119:113 հաշվով հաղթել է «Պորտլենդին»՝ շարքի հաշիվը դարձնելով 3:0:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստիվեն Կարին, որը հավաքել է 34 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը, որը գլխավորում է «Մեմֆիսի» խաղացող Մարկ Գազոլի հաղթական նետումը «Սան Անտոնիոյի» դեմ խաղի վերջին վայրկյաններին:

NBA, փլեյ-օֆֆ

«Պորտլենդ» – «Գոլդեն Սթեյտ»՝ 113:119 (37:30, 30:24, 21:33, 25:32)
Շարքի հաշիվը՝ 0:3

«Միլուոկի» – «Տորոնտո»՝ 76:87 (19:19, 22:22, 17:23, 18:23)
Շարքի հաշիվը՝ 2:2

«Ատլանտա» – «Վաշինգտոն»՝ 116:98 (38:20, 26:26, 26:21, 26:31)
Շարքի հաշիվը՝ 1:2

«Մեմֆիս» – «Սան Անտոնիո»՝ 110:108 (լրացուցիչ ժամանակում) (23:26, 32:25, 19:20, 22:25, 14:12)
Շարքի հաշիվը՝ 2:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում