14:40  ,  21 ապրիլի, 2017

Ռոնալդուն եւ Ռամոսը Լեւանդովսկուն առաջարկել են տեղափոխվել «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն եւ Սերխիո Ռամոսը Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն առաջարկել են տեղափոխվել Արքայական ակումբ, գրում է AS-ը:

Դա տեղի է ունեցել «Բավարիայի» ու «Ռեալի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից հետո: Այդ խաղում մադրիդցիները լրացուցիչ ժամանակում հաղթել էին 4:2 հաշվով, իսկ Լեւանդովսկին դարձել էր գոլի հեղինակ:

«Ռեալը» վաղուց է ցանկանում ձեռք բերել լեհ հարձակվողին: 2014-ին իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը եւս զրուցել էր Լեւանդովսկու հետ, երբ նա հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում»: Սակայն հարձակվողի տրանսֆերը չստացվեց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում