10:40  ,  21 ապրիլի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Ինչպիսի դրամա էր այս երեկո

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում բելգիական «Անդերլեխտի» դարպասը խփած գոլն ու հաղթանակը:

«Ինչպիսի դրամա էր այս երեկո: Եվս մեկ քայլ մոտեցանք Եվրոպայի լիգայի եզրափակիչին: Ուրախ եմ հաղթանակի ու խփածս գոլի համար: Ինչպիսի գոլ խփեց Մարկուս Ռեշֆորդը»,- ֆեյսբուքյան էջում գրել է 28-ամյա Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղում անգլիական ակումբը 2:1 հաշվով հաղթել էր լրացուցիչ ժամանակում: Խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը, որն «Անդերլեխտի» դարպասը գրավել էր նաեւ առաջին խաղում: Դա Հենրիխ Մխիթարյանի 5-րդ գոլն էր Եվրոպայի լիգայի այս մրցաշարում, որում նա անցկացրեց 8-րդ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում