Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ բելգիական «Անդերլեխտի» միջեւ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:
Ինչպես Բելգիայում կայացած առաջին խաղում, այնպես էլ այս մրցավեճում գրանցվեց 1:1 հաշիվը: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հաշիվը 10-րդ րոպեին բացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն «Անդերլեխտի» դարպասը գրավել էր նաեւ առաջին խաղում: Մխիթարյանը խաղադաշտում է:
Լրացուցիչ ժամանակ են տեղափոխվել նաեւ «Շալկե» - «Այաքս» եւ «Բեշիկթաշ» - «Լիոն» խաղերը, իսկ Վիգոյի «Սելտան» 1:1 հաշվով ավարտեց բելգիական «Գենկի» դեմ արտագնա հանդիպումը եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Իսպանիայում կայացած առաջին խաղում «Սելտան» հաղթել էր 3:2 հաշվով:
Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր, հիմնական ժամանակ
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Անդերլեխտ» (Բելգիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 1:1)
Հենրիխ Մխիթարյան, 10 – Սոֆիան Հանի, 32
«Շալկե» (Գերմանիա) - «Այաքս» (Հոլանդիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 0:2)
Լեոն Գորեցկա, 53, Գուիդո Բուրգստալեր, 56
Հեռացում՝ Ջոել Վելտման, 80 («Այաքս»)
«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Լիոն» (Ֆրանսիա)՝ 2:1 (առաջին խաղ՝ 1:2)
Անդերսոն Տալիսկա, 27, 58 – Ալեքսանդր Լակազեթ, 34
«Գենկ» (Բելգիա) - «Սելտա» (Իսպանիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 2:3)
Լեանդրո Տրոսարդ, 67 – Պիոն Սիստո, 63
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում