10:20  ,  23 ապրիլի, 2017

«Ռեալ» - «Բարսելոնա». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Բարսելոնան» կհյուրընկալվի առաջատար Մադրիդի «Ռեալին», որին զիջում է 3 միավոր եւ մեկ խաղ էլ ավելի է անցկացրել:

William Hill բուքմեյքերական գրասենյակը Արքայական ակումբի հաղթանակը գնահատում է 2.15 գործակցով, իսկ կատալոնացիներինը՝ 3.20: Ոչ ոքիի գործակիցը 3.75 է:

Ապրիլի 23-ին Մադրիդում կայանալիք խաղը կսկսվի Երեւանի ժամանակով 22:45-ին: Պրիմերայի առաջին շրջանում թիմերը ոչ ոքի են խաղացել Բարսելոնայում՝ 1:1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում