15:31  ,  14 ապրիլի, 2017

Չեմպիոնների լիգա. Ռոնալդուն` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղերի լավագույն ֆուտբոլիստ:

Պորտուգալիայի հավաքականի ավագը հավաքել է ձայների 57 տոկոսը եւ առաջ անցել Պաուլո Դիբալայից («Յուվենտուս», 33 տոկոս), Կիլիան Մբապեից («Մոնակո», 6 տոկոս) ու Անտուան Գրիզմանից («Աթլետիկո», 4 տոկոս):

Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողի դուբլի շնորհիվ Արքայական ակումբը 2:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ: 32-ամյա Ռոնալդուն դարձել էր պատմության առաջին ֆուտբոլիստը, որը եվրագավաթներում խփում է 100 գոլ: Այդ ցուցանիշով պորտուգալացուն հետապնդում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը եվրագավաթներում դարձել է 97 գոլի հեղինակ: «Բավարիայի» ու «Ռեալի» միջեւ պատասխան խաղն ապրիլի 18-ին է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում