11:30  ,  14 ապրիլի, 2017

Հենրիխ Մխիթարյան vs «Անդերլեխտ» (ֆոտոշարք)

Տեսանյութում ներկայացված են «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները բելգիական «Անդերլեխտի» դեմ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում, որում նա 37-րդ րոպեին խփել էր անգլիական ակումբի միակ գոլը:

Հիշեցնենք, որ Բրյուսելում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ հայ կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 90 րոպե: ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում նա ճանաչվել էր նաեւ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով ձայների 60 տոկոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում