12:59  ,  13 ապրիլի, 2017

Դրոգբան՝ «Արիզոնա Յունայթեդի» ֆուտբոլիստ

Կոտ դ՛Իվուարի հավաքականի եւ Լոնդոնի «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան պաշտոնապես դարձել է ամերիկյան «Արիզոնա Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստ:

Գործարքի մանրամասները չեն հրապարակվում, բայց «Արիզոնա Յունայթեդի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ 39-ամյա ֆուտբոլիստը նախ կխաղա թիմում, իսկ հետո աշխատանքի կանցնի ակումբում:

«Արիզոնա Յունայթեդը» հանդես է գալիս ԱՄՆ-ի երկրորդ լիգայում:

Դրոգբայի նախորդ ակումբն էր կանադական «Մոնրեալ Իմփեքթը», որի կազմը նա լքել էր 2016-ի նոյեմբերին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում