Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումից առաջ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գովել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, որը եղել է նրա օգնական Արքակական թիմում։
«Միշտ ասել եմ, որ Զիդանն ունի լավ մարզիչ դառնալու համար բոլոր որակները։ Զիդանն արդեն հրաշալի մարզիչ է, թեեւ սկսել է ամենասկզբնական փուլերից։ Նա իմ օգնականն էր «Ռեալում», հետո մարզում էր ակումբի երկրորդ թիմը։ Երբ դառնում ես մարզիչ, քո խաղային փորձն օգտակար է միայն մասնակիորեն։ Պետք է սովորել, միշտ լինել տեղյակ վերջին զարգացումներին, ձեռք բերել նոր փորձ։ Զիդանն արեց դա։ Նա խարիզմատիկ մարդ է։ Ֆուտբոլիստները հարգում են նրան, եւ դա շատ կարեւոր է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Բավարիա» - «Ռեալ» հանդիպումը ապրիլի 12-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի