00:55  ,  9 ապրիլի, 2017

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տալինում

Լոնդոն-2012 Oլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը նվաճել է Էստոնիայի մայրաքաղաք Տալինում անցկացված էստոնացի լեգենդար ըմբիշ Քրիստիան Պալուսալուի միջազգային 30-րդ հուշամրցաշարի հաղթողի տիտղոսը:

Ջուլֆալակյանը պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից եւ անցկացրած 3 գոտեմարտերում էլ հաղթել է 8:0 հաշվով: Մեկնարկային փուլում նա ուժեղ է գտնվել նորվեգացի Տիման Շչվանբորնից, հետո հաղթել է ամերիկացի Նիկոլաս Տարպլեյին, իսկ եզրափակիչում ոչ մի շանս չի տվել նորվեգացի Պետեր Կարլսենին:

Սա 29-ամյա Ջուլֆալակյանի առաջին մրցաշարն էր նոր մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցելու մայիսի 5-7-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որում Հայաստանը կներկայացնեն Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): 98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչի անունը հայտնի կդառնա ապրիլի 25-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում