Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում պետերբուրգյան «Զենիթը» տանը ոչ ոքի խաղաց Մախաչկալայի «Անժիի» հետ: «Զենիթը» երկրորդ խաղակեսում պատասխան գոլը խփեց կարմիր քարտ ստանալուց հետո:
Պետերբուրգցիները 43 միավորով երկրորդ տեղում են եւ 5 միավոր հետ են Մոսկվայի «Սպարտակից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած «Անժին» 24 միավորով 11-րդն է:
Ռուսաստանի առաջնություն, 22-րդ տուր
«Զենիթ» - «Անժի»՝ 1:1
Ալեքսանդր Կոկորին, 73 – Պավել Յակովլեւի, 21
Հեռացում՝ Նիկոլաս Լոմբերտս, 51 («Զենիթ»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում