Ռիո-2016 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի 2017թ. չեմպիոն՝ նվաճելով առաջին չեմպիոնական տիտղոսը մեծահասակների պայքարում:
Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 105 կգ քաշային կարգում 20-ամյա ծանրորդը երկամարտում հավաքեց 414 կգ (184+230) եւ նվաճեց նաեւ պոկում ու հրում վարժությունների ոսկե մեդալները:
Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում 17 կգ գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած բուլղարացի Վասիլ Գոսպոդինովին: Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը 386 կգ (181+205) արդյունքով գրավեց չորրորդ տեղը, իսկ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը 7-րդն էր՝ 375 կգ (165+210):
Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բեջանյանը զրո ստացավ պոկում վարժությունում, բայց հետո արծաթե մեդալ նվաճեց հրում վարժությունում՝ բարձրացնելով 221 կգ:
Սա Հայաստանի երրորդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ բրոնզե մեդալ էին նվաճել Սոնա Պողոսյանը (75 կգ) ու Տաթեւ Հակոբյանը (90 կգ):
Ապրիլի 8-ին մրցահարթակ դուրս կգան նաեւ Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչները՝ գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:28 , 10 սեպտեմբերի
16:49 , 10 սեպտեմբերի
15:52 , 10 սեպտեմբերի
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի 
13:38 , 10 սեպտեմբերի
13:01 , 10 սեպտեմբերի
12:26 , 10 սեպտեմբերի
12:03 , 10 սեպտեմբերի
11:37 , 10 սեպտեմբերի