10:39  ,  7 ապրիլի, 2017

ԱԱ. Բաբկեն Բագրատյանը 11-րդն է, Խաչիկ Հարությունյանը՝ 23-րդը

Թաիլանդում շարունակվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում պայքարն ավարտել են 62 կգ քաշային մարզիկները: Ուժեղագույնների խմբում հանդես է եկել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Բաբկեն Բագրատյանը, որը գրավել է 11-րդ տեղը: Նրա երկամարտի արդյունքն է 245 կգ (110+135): Ոսկե մեդալակիր է դարձել Ղազախստանի ներկայացուցիչ Անատոլի Սավելեւը՝ 281 կգ (127+154):

56 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել է Խաչիկ Հարությունյանը: Նա երկամարտի 200 կգ (85+115) արդյունքով գրավել է 23-րդ տեղը: Հաղթող դարձած չինացի Մաորան Չենի արդյունքն է 241 կգ (106+135):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում