20:52  ,  5 ապրիլի, 2017

ԱԱ. Խաչիկ Հարությունյանը 13-րդն է

Թաիլանդում մեկնարկել է ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:

Հայաստանի ծանրորդներից առաջինը պայքարի մեջ է մտել 56 կգ քաշային Խաչիկ Հարությունյանը: Նա հանդես է եկել B խմբում եւ գրավելէ 13-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 200 կգ (85+115):

Ապրիլի 6-ին մրցահարթակ դուրս կգա 62 կգ քաշային Բաբկեն Բագրատյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում