«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Էվերտոնի» հետ ոչ ոքին ֆուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրի տնային խաղում: Դա Մոուրինյոյի թիմի երկրորդ անընդմեջ տնային ոչ ոքին էր:
«Մենք խփեցինք 2 մաքուր գոլ, սակայն ես դա ասում եմ ժպիտը դեմքիս, քանի որ չեմ բողոքում մրցավարի աշխատանքից: Դա, իրոք, բարդ որոշում էր նրա համար, միայն կրկնապատկերը դիտելուց հետո էր հնարավոր կայացնել ճիշտ որոշում: Անդադար ճնշումից հետո գոլը վերջապես եղավ: Ամեն դեպքում, մենք չպարտվեցինք: Մենք լավ չխաղացինք, սակայն շատ գոհ եմ իմ խաղացողների դրսեւորած համառությունից:
Լավագույն քառյակում հայտնվելը շատ բարդ է, թեեւ տեսականորեն դա հնարավոր է: Շատ բան կախված է մրցակիցներից: Մենք Պրեմյեր լիգայում չենք պարտվում հոկտեմբերից, սակայն հաճախ ենք միավորներ կորցնում տանը: Այդ պատճառով մենք 5-րդն ենք: Թիմը խնդիրներ ունի գոլային պահերի իրացման հետ կապված, եւ մրցաշրջանի վերջում մենք կզղջանք դրա համար:
Ինչ վերաբերում է Եվրոպայի լիգային նախապատվություն տալուն, ապա եթե շարունակենք կորցնել կարեւոր խաղացողների, ստիպված կլինենք զոհաբերել մրցաշարերից մեկը»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:
Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոխարինման էր դուրս եկել 65-րդ րոպեին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:04 , 26 սեպտեմբերի
09:09 , 26 սեպտեմբերի
00:46 , 26 սեպտեմբերի
23:38 , 25 սեպտեմբերի 
23:08 , 25 սեպտեմբերի 
23:03 , 25 սեպտեմբերի 
22:47 , 25 սեպտեմբերի 
22:33 , 25 սեպտեմբերի
22:08 , 25 սեպտեմբերի 
21:51 , 25 սեպտեմբերի