Մոուրինյո. Լավ չխաղացինք, բայց գոհ եմ իմ խաղացողների դրսեւորած համառությունից

10:53   5 ապրիլի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Էվերտոնի» հետ ոչ ոքին ֆուտբոլի Անգլիայի առաջնության 31-րդ տուրի տնային խաղում: Դա Մոուրինյոյի թիմի երկրորդ անընդմեջ տնային ոչ ոքին էր:

«Մենք խփեցինք 2 մաքուր գոլ, սակայն ես դա ասում եմ ժպիտը դեմքիս, քանի որ չեմ բողոքում մրցավարի աշխատանքից: Դա, իրոք, բարդ որոշում էր նրա համար, միայն կրկնապատկերը դիտելուց հետո էր հնարավոր կայացնել ճիշտ որոշում: Անդադար ճնշումից հետո գոլը վերջապես եղավ: Ամեն դեպքում, մենք չպարտվեցինք: Մենք լավ չխաղացինք, սակայն շատ գոհ եմ իմ խաղացողների դրսեւորած համառությունից:

Լավագույն քառյակում հայտնվելը շատ բարդ է, թեեւ տեսականորեն դա հնարավոր է: Շատ բան կախված է մրցակիցներից: Մենք Պրեմյեր լիգայում չենք պարտվում հոկտեմբերից, սակայն հաճախ ենք միավորներ կորցնում տանը: Այդ պատճառով մենք 5-րդն ենք: Թիմը խնդիրներ ունի գոլային պահերի իրացման հետ կապված, եւ մրցաշրջանի վերջում մենք կզղջանք դրա համար:

Ինչ վերաբերում է Եվրոպայի լիգային նախապատվություն տալուն, ապա եթե շարունակենք կորցնել կարեւոր խաղացողների, ստիպված կլինենք զոհաբերել մրցաշարերից մեկը»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ Մանչեսթերում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում փոխարինման էր դուրս եկել 65-րդ րոպեին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.